Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Փաշինյանի հետ զրույցի արդյունքում Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը

Փաշինյանի հետ զրույցի արդյունքում Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը
993
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 19:10

Այս պահին վարչապետը Մատենադարանի տարածքում է: Նիկոլ Փաշինյանը բանակցում էր «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանի հետ, որը շարունակում է հացադուլը՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով: Չուգասզյանը հացադուլի մեջ է արդեն շուրջ 1 ամիս: Բանակցությունները վերաբերում էին հացադուլի դադարեցմանը, քանի որ հացադուլի 25-րդ օրից հետո հացադուլավորի կյանքին սպառնացող վտանգը շատ է մեծանում:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: