Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

Կաշառակերության գործով մեղադրանք է առաջադրվել Չինաստանում ՀՀ նախկին դեսպանին

Կաշառակերության գործով մեղադրանք է առաջադրվել Չինաստանում ՀՀ նախկին դեսպանին
2446
Ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ., 15:30

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանին՝ Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր Rolls-Royce Energy Systems Inc. էներգետիկ սեկտորների ձեռնարկությունում կաշառակերության գործով, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

62-ամյա Ազատ Մարտիրոսյանից բացի, մեղադրանք է առաջադրվել նաև Ռուսաստանի քաղաքացի Վիտալի Լեշկովին: Մեղադրանքը ներկայացվել է Օհայո նահանգի դաշնային դատարան, նրանք մեղադրվում են փողերի լվացման և կաշառակերության համար:

«Մեր դատախազների և գործակալների ջանքերի շնորհիվ մեղադրյալները կկանգնեն դատարանի առջև»,- ասել է ԱՄՆ արդարադատության նախարարության՝ քրեական բաժնի պետի պաշտոնակատար Ջոն Քրոնանը:

Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ 145 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել Ղազախստանից Չինաստան գազամուղի համար: Rolls-Royce-ը համաձայնել է վճարել 800 միլիոն դոլար ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Բրազիլիայում էներգետիկ սեկտորների թույլատրման համար: Դատախազի խոսքով՝ գործարքն իրականացվել է 1999-2013թթ. Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում: Մարտիրոսյանն ու Լեշկովն աշխատել են նավթագազային ծրագրերի հարցով խորհրդական Հունաստանի 70-ամյա քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսի հետ, ով ևս մեղադրվել է փողերի լվացման և կաշառակերության համար: Դատախազի խոսքով՝ Rolls-Royce-ը ներդրումներ է արել՝ իմանալով, որ այդ միջոցները փոխանցվում են KazMunayGas National Co ընկերության ղազախստանցի բարձրաստիճան պաշտոնյային:

Ամերիկյան գործակալությունը նշում է, որ Մարտիրոսյանի իրավաբանը հրաժարվել է մեկնաբանությունից, իսկ Լեշկովի իրավաբանը պատասխանել է ուշացումով: