Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Եվ հավատում եմ` այսուհետ նույնպես հաղթելո'ւ ենք». Սեյրան Օհանյանի ուղերձը

«Եվ հավատում եմ` այսուհետ նույնպես հաղթելո'ւ ենք». Սեյրան Օհանյանի ուղերձը
306
Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 11:40

Սիրելի' հայրենակիցներ

Մայիսի 28-ին մենք ազգովին տոնում ենք Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության և Մայիսյան հերոսական գոյամարտերի 100-րդ տարեդարձը:

Վստահ եմ, մեր գենի հիշողությամբ յուրաքանչյուրիս մտքում ակամա ուրվագծվում են մեր բիբլիական Հայրենիքի ծովից ծով սահմանները, ծվեն-ծվեն եղած մեր նահանգներն ու քաղաքները... և եղեռնից փրկված, մոխիրներից փյունիկի պես հառնած մեր արարող ժողովուրդը:

Անցյալ դարասկզբին մեր ազգը իր միասնությամբ, իր վճռական կամքով, տոկունությամբ կռեց իր հաղթանակը՝ անհավասար գոյամարտում պաշտպանելով իր ապրելու, նախնիների հողում ազատ, անկախ արարելու իր իրավունքը և պետականությունը կորցնելուց դարեր անց Արևելյան Հայաստանում՝ մեր պատմական Հայրենիքի փրկված այս ոստանում, իր պետությունը հռչակեց:

Անցյալ դարավերջին դարձյալ մենք հաղթեցինք պարտադրված պատերազմում։

Եվ հավատում եմ՝ այսուհետ նույնպես հաղթելո'ւ ենք՝ հանուն մեր սրբազան հողի, հանուն մեր թիկունքում մեզ հուսացող, սպասող մեր մայրերի, կանանց, զավակների:

Ի սրտե շնորհավորելով Հայաստանում և Արցախում ապրող, աշխարհասփյուռ մեր հայ ժողովրդին՝ մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս ազգանվեր, հայրենաշեն գործունեությամբ ապագան Հայաստանի և Արցախի համար նշանավոր դառնա նոր ձեռքբերումներով:

Խաղաղությունը թող լինի մեզ ուղեկից: