Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Հայտնի է Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակչի հաղթողը

Հայտնի է Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակչի հաղթողը
136
Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 14:40

Հայաստանի շախմատի ակադեմիայում ամփոփվեցին Հայաստանի ակումբայի առաջնության կիսաեզրափակչի արդյունքները: Մրցաշարի հաղթող դարձավ «Էջմիածին» ակումբը, որն իր ակտիվում գրանցեց 12 թիմային միավոր: Թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Վահե Բաղդասարյանը, Դավիթ Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Գրիգոր Դիլանյանը, ինչպես նաև Արթուր Ղարագյոզյանը, Արամ Սահակյանը և Գնել Մելիքյանը: Թիմի կազմում անհրաժեշտ է ընդգծել Արմավիր մարզի չեմպիոն Գրիգոր Դիլանյանի ելույթը, ով 7 հնարավորից վաստակեց նույնքան միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Լենտեքս Գյումրի» ակումբը, իսկ Հայաստանի շախմատի ակադեմիայի առաջին թիմը եզրափակեց լավագույն եռյակը: Հենց այս երեք թիմերն էլ վաստակեցին եզրափակչի ուղեգրեր: Մրցաշարի հաղթողներին պարգևատրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Ընդհանուր առմամբ մրցաշարում գերիշխում էին մարզերը ներկայացնող ակումբները: