Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Նպատակահարմա՞ր է արդյոք, որ վարչապետի որդին առաջնագծում ծառայի». Լիզա Ճաղարյան

«Նպատակահարմա՞ր է արդյոք, որ վարչապետի որդին առաջնագծում ծառայի». Լիզա Ճաղարյան
983
Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 19:15

Արդեն որերորդ մարդն է հիշեցնում Ստալինի ու նրա որդու մասին պատմությունը (я солдата с генералом нЭ мЭняю)՝ հակադրվելով իմ այն մտավախությանը, թե նպատակահարմա՞ր է արդյոք, որ վարչապետի որդին առաջնագծում ծառայի։ Ընդգծում եմ՝ որոշ դժվար հասկացողների համար. ես չեմ ասում՝ չծառայի, ասում եմ՝ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ Չծառայի։
Հիմա դառնանք մարդակերին։ Նախ՝ արջի ծառայություն եք մատուցում՝ մարդկության պատմության ընթացքում ամենահրեշավոր արարածներից մեկի հետ Նիկոլին զուգահեռելով։ Երկրորդ՝ այդ պատմությունը ԲԱՑԱՐՁԱԿ ՍՈՒՏ է, նման բան չի եղել, հնարովի պատմություն է՝ «ժողովուրդների պապայի» կերպարն առավել մեծ լուսապսակով ներկայացնելու համար։
Երրորդ՝ արդեն որերորդ մարդն է գրում՝ վարչապետի որդին թող գնա ծառայի առաջնագծում։
ԹՈՂՆՈՒՄ ԵՄ։
Շնորհակալություն ուշադրության համար։