Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումն ընդունելի չեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում». Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումն ընդունելի չեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում». Ֆրանսիայի ԱԳ նախարար
245
Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 16:45

«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Մենք վճռական ենք շարունակելու մեր դերակատարությունը»,- այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Նա նշել է, որ ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումն ընդունելի չեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

«Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որ թույլ կտա առաջ գնալ հարցի լուծման ուղղությամբ և պահպանել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ իր հերթին հավելել է, որ Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կողմից գործադրվող միջնորդական ջանքերը ԵԱՀԿ մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին՝ ԼՂ խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Խոսելով Հայաստանում ժողովրդավարության մասին՝ Ժան-Իվ Լը Դրիանը նշել է, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելով կառուցել իր ժողովրդավարությունը:

Նշենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով։