Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Կանադայի վարչապետի շնորհավորական ուղերձը հայ ժողովրդին

Կանադայի վարչապետի շնորհավորական ուղերձը հայ ժողովրդին
391
Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 19:10

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակի առթիվ: Նրա ուղերձը հրապարակել է Horizon Weekly-ն:

«Մեծ հաճույքով հայտնում եմ ջերմագույն բարեմաղթանքներս Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ:

Հարյուր տարի առաջ մայիսին հայերն անկախություն հռչակեցին և հիմնեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Միայն բազում խոչընդոտներ հաղթահարելու և ժամանակի դժվարություններին դիմակայելու շնորհիվ է, որ անկախ հայկական պետությունը կարողացել է վերածնվել:

Կանադայի մշակութային բազմազանությունը մեր ուժեղ կողմերից և հպարտության առիթներից մեկն է: Կանադահայերը նշանակալի ներդրում են ունեցել և շարունակում են ունենալ մեր ազգային կառուցվածքի ձևավորման գործում:
Այսօր մենք միանում ենք կանադահայերին, Հայաստանի ժողովրդին և աշխարհասփյուռ հայ համայնքներին՝ նշելու այս կարևոր իրադարձությունը: Լավագույն մաղթանքներս տոնախմբողներին»:

Աղբյուրը`   horizonweekly.ca