Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ֆրանսիայի արտգործնախարարի երևանյան երկու ազդակները. «Ժամանակ»

Ֆրանսիայի արտգործնախարարի երևանյան երկու ազդակները. «Ժամանակ»
152
Երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ., 10:10

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կար­գավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին: Նա ասել է, որ կպաշտպանեն ցանկացած մոտեցում, որը թույլ կտա առաջ գնալ լուծման ուղղությամբ և ապահովել խաղաղություն ու կայունու­թյուն: Միևնույն ժամանակ, նա Երևանում հայտարարել է, որ անընդունելին են թե´ ստա­տուս քվոն, թե´ ուժի կիրառու­մը: Բաքվում էլ նա հայտարա­րել էր, որ Ֆրանսիան կակտիվացնի իր ջանքը հակամար­տության կարգավորման արագության ուղղությամբ: Ֆրանսիայի արտգործնախարարի Բաքվի ու Երևանի հայտարարություններն առա­ջին հայացքից թողնում են հա­կասական և շփոթ տպավո­րություն: Մյուս կողմից՝ նա կարծես թե փորձել է ամեն տեղ ասել այն, ինչն ավելի շատ կցանկանային լսել գուցե»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: