Կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Եկել է պատերազմող երկրից գողացածը վերադարձնելու ժամանակը». Ոսկան Սարգսյան

«Եկել է պատերազմող երկրից գողացածը վերադարձնելու ժամանակը». Ոսկան Սարգսյան
862
Երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ., 16:05

Շարքային պայմանագրային զինծառայողը, հարկային պահումներից հետո, մոտ 160 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինչը շատ քիչ է սահմանագոտում իր կյանքը վտանգի ենթարկողի պարագայում: Պետությունը տասնամյակներով սահմանապահ զինծառայողին, ուսուցչին, բժշկին քիչ է վճարել, քանզի բյուջեի փողերը բարձրաստիճան իշխանավորները փայ-փայ են արել, իրենց համար դղյակներ սարքել, արտերկրի բանկերումհաշիվներ պահել, արտասահմանում գույք գնել: Իրավապահ մարմիններն այդ բոլորը տեսել են, սակայն՝ անգործություն դրսևորել: Եկել է պատերազմող երկրից գողացածը վերադարձնելու ժամանակը: Իրավապահների հետ համագործակցությունը, պատճառած վնասների կամավոր վերականգնումը օրենքը համարում է մեղմացուցիչ հանգամանք հանցանաց: