Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դուրս եմ գալիս ՀՀԿ-ից՝ շարունակելով մնալ որպես ԱԺ անկախ պատգամավոր». Շիրակ Թորոսյան

«Դուրս եմ գալիս ՀՀԿ-ից՝ շարունակելով մնալ որպես ԱԺ անկախ պատգամավոր». Շիրակ Թորոսյան
313
Երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ., 16:20

ԻՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Սիրելի հայրենակիցներ,
հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր: