Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հայի ոգու անկոտրում լինելու մասին. ներկայացվեց Կարեն Օհանջանյանի ստեղծագործությունների ժողովածուն

Հայի ոգու անկոտրում լինելու մասին. ներկայացվեց Կարեն Օհանջանյանի ստեղծագործությունների ժողովածուն
1202
Չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ., 19:15

Ստեղծագործություններ մարդու մասին և հանուն մարդու: Ընթերցողին ներկայացվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺնախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Ռուսերեն ժողովածուն ընդգրկում է արցախցիգրողի բանաստեղծություններն ու պատմվածքները՝ ստեղծված իր կյանքի փիլիսոփայական ընկալման տարբեր ժամանակահատվածներում:

Կարեն Օհանջանյանը գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց, որ շապիկի ձևավորմանն էլ է մասնակցել՝ շեշտելով, որ այն իր հոգեվիճակի արտացոլումն է: Նա հավելեց, որ 1988 թ., երբ ստեղծագործում էր, իր բանաստեղծություններն արտագրում էին, տարածում, անգիր անում, ինչը չափից դուրս ոգևորիչ էր նրա համար:

«Այն ամենն, ինչ գրել եմ վերջին տարիներին, այս գրքում է: Այս գրքի հրատարակությունից հետո 52 օրում 94 բանաստեղծություն եմ գրել, որոնք, ինչպես և մի դետեկտիվ վեպ, կներառվեն հաջորդ գրքում»,-շնորհանդեսի ընթացքում նշեց Կարեն Օհանջանյանը:

Հեղինակի անդրանիկ ժողովածուում ընդգրկված են հայրենիքին, սիրոն, ընտանիքին, Արցախի գեղեցիկ բնությանն ու այլ թեմաներին նվիրված գործեր: Միջոցառման ընթացքում Օհանջը ներկաների համար ընթերցեցնաև անտիպ գործեր:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը շնորհանդեսի ընթացքում նշեց, որ գրքի նախապատրաստական աշխատանքների ընթացքում էլ Կարեն Օհանջանյանը շարունակում էր գրել բանաստեղծություններ: Նա խոստացավ, որ հաջորդ համատեղ գիրքն էլ ավելի լավն է լինելու:

ՀՀ Գիտությունների ազգային ակադ եմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ մեծ հետաքրքրությամբ է կարդացել ժողովածուն: «Հուզվեցի, որովհետև 1987 թ.-ից սկսած մենք բոլոր այս պայքարներով անցել ենք միասին: Կարենն ամեն ինչն իր միջով անցկացրել է, և այդ ամենը հանձնել է թղթին»,-շնորհանդեսի ընթացքում նշեց նա:

Գրքի շնորհանդեսի մասնակիցները հույս հայտնեցին, որ անդրանիկ ժողովածուն վերջինը չի լինի, և դրան կհաջորդեն բազում այլ գրքեր:

Նշենք, որ Կարեն Օհանջանյանն արցախյան շարժման ակտիվ մասնակից է.հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է: 2000 թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքական գիտությունների և մշակույթիմիջազգային ակադեմիայում(Բրյուսել, Բելգիա, փ.գ.դ.): Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: Ստացել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդիմիջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար: Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: