Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ ինչու է առաջին պաշտոնական այցը կատարել Վրաստան

Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ ինչու է առաջին պաշտոնական այցը կատարել Վրաստան
542
Չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ., 14:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, թե ինչու է իր առաջին պաշտոնական այցը կատարել Վրաստան, գրում է Sputnik Georgia-ն:

Գործակալությունը նշում է, որ Նիկոլ Փաշինյանին ընդունել են բարձր մակարդակով՝ պատվո պահակախմբով, հնչել են երկու երկրների օրհներգերը, Փաշինյանն ու Կվիրիկաշվիլին միմյանց են ներկայացրել իրենց պատվիրակությունների անդամներին:

«Մեր ժողովուրդները կապված են խորը արմատներով, և այդ կապն անբաժանելի է: Խորհրդանշական է և պատահական չէ, որ իմ առաջին պաշտոնական այցը կատարվել է Վրաստան: Դա արտահայտում է ոչ միայն իմ ժողովրդի, այլ նաև իմ անձնական վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ավելի ուշ կկայանան Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբահիձեի հետ հանդիպումները: