Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Deutsche Welle-ին

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Deutsche Welle-ին
1652
Չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ., 17:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:

Հեռուստաալիքի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը պատմել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն մասին:

«Դա իշխանափոխություն էր ժողովրդի որոշմամբ, դա թավշյա, ժողովրդական հեղափոխություն էր առանց բռնության, և դա նորմալ գործընթաց էր. իշխանափոխությունն ու վարչապետի պաշտոնում իմ ընտրվելն սահմանադրության և Հայաստանի օրենքի շրջանակներում է իրականացվել: Այդ գործընթացը ես կարող եմ նկարագրել որպես իշխանության վերադարձ ժողովրդին»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այն հարցին, թե որքանով է թավշյա բառը համապատասխանում այդ իրադարձությունների համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կախված է նրանից, թե ով ինչ է հասկանում՝ ասելով թավշյա հեղափոխություն: Շատ են ինձ հարցնում, թե արդյոք կարելի է այդ իրադարձությունները գունավոր հեղափոխություն անվանել, չի կարելի ասել, քանի որ գունավոր հեղափոխություն ասելով հասկանում ենք այն քաղաքական գործընթացները, որոնք աշխարհքաղաքական համատեքստ են պարունակում, և մեր գործընթացում նման համատեքստ չկար: Դա Հայաստանի ներքաղաքական գործընթաց էր»:

Հեռուստաալիքի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը պատմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծանոթության, Հայաստանի ապագայի մասին, ինչպես նաև ընդգծել, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առանցքային գործընկերը:

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Deutsche Welle-ին