Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Երևանից Ստեփանակերտ՝ ոտաբոբիկ. գյումրեցի մարզիկը մտադիր է օգնել անօթևան ընտանիքներին

Երևանից Ստեփանակերտ՝ ոտաբոբիկ. գյումրեցի մարզիկը մտադիր է օգնել անօթևան ընտանիքներին
382
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 01:10

Գյումրեցի մարզիկ Գագիկ Մուրադյանը մտադիր է օգնել Գյումրիի անօթևան ընտանիքներին՝ ուշադրություն գրավելով տնակների խնդրին։ Նա որոշել է ոտաբոբիկ Հայաստանից հասնել Արցախ՝ անցնելով 1300 կմ։ Նա նշել է, որ 1988-ի երկրաշարժից 30 տարի անց Գյումրիում դեռ 2983 տնակ կա: Գագիկ Մուրադյանն առաջարկում է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի այս տարվա մարաթոնի հանգանակությունն ուղղել գյումրեցի անօթևան ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերելուն: Այս պահանջով նա Երևանից Ստեփանակերտ ճանապարհը ոտաբոբիկ մտադիր է անցնել 33 օրում: Նշենք, որ 5 տարի առաջ Մուրադյանը ոտաբոբիկ բարձրացել է Արարատ լեռը, իսկ 1998-ին՝ երկրաշարժի 10-րդ տարելիցին, նա ոտաբոբիկ մոտ 400 կմ անցել է աղետի գոտու բնակավայրերով: