Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
252
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 09:45

Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով, որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաներիպաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին՝ Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանությանօր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգայինօր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը՝ հայտնի չէ։

Այսօր, հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար: