Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների ներում՝ Արցախի գյուղատնտեսության ոլորտում

Շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների ներում՝ Արցախի գյուղատնտեսության ոլորտում
453
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 10:40

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բերքահավաքի ընթացքի վերաբերյալ:

Զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Գյուղնախարարի խոսքով՝ արդեն կատարվել է 1443 հա գարու հունձ, որի միջին բերքատվությունը կազմել է 21.4 ցենտներ: Զեկուցման համաձայն՝ բերքի մթերման և հացահատիկահավաք կոմբայնների աշխատանքների հետ կապված խնդիրներ չկան, իսկ հակահրդեհային պայքարի շրջանակներում շուրջօրյահերթապահության նպատակով շարժական ճամբարների տեղադրման աշխատանքները սկսված են: Ժ. Միրզոյանը ներկայացրել է նաև գարնանացան աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով, որբանջարաբոստանային մշակաբույսերի հողատարածքների հետ այն կգերազանցի նախորդ տարվա ծավալները:

Բավարար գնահատելով կատարված աշխատանքները՝ պետնախարարը գյուղոլորտի պատասխանատուների և շրջանային վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է «Գյուղի և գյուղատնտեսությանաջակցության» հիմնադրամի կողմից գարու գնի սահմանման հարցը: Որոշվել է Արցախի Հանրապետության տարածքում գտնվող հիմնադրամի մթերման կետերում գարու ընդունման գինը սահմանել 87 դրամ, որի վճարման հիսուն տոկոսը կկատարվի հինգ օրվա ընթացքում, իսկ մնացած մասը՝ մինչև նոյեմբերի 1-ը: Այն քաղաքացիները, ովքեր կնախընտրեն բերքը հանձնել հիմնադրամի՝ Երևանումգտնվող պահեստում, 1 կիլոգրամ գարու դիմաց կստանան 105 դրամ՝ վճարման նույն պայմանով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող քաղաքացիներից գարին Արցախի տարածքումկընդունվի ավելի բարձր՝ 95 դրամ գնով, իսկ Երևանի պահեստում՝ 113 դրամով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի նկատմամբ իրավաբանական անձանց ու քաղաքացիների՝ տարբեր տարիներին ունեցածպարտավորություններից կուտակված շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների հարցը: Պետնախարարը նշել է, որ հարցի շուրջ իշխանությունները կայացրել են հունիսի 1-ից դրանք ամբողջությամբ ներելումասին որոշում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գյուղատնտեսական սեզոնի հետ կապված այլ հարցեր: Ա. Հարությունյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է շարունակել հետևողականաշխատանքը ինչպես բերքահավաքի պատշաճ կազմակերպման, այնպես էլ մթերման ուղղություններով:

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին