Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Ժողովուրդը նշում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը. ուղիղ միացում

Ժողովուրդը նշում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը. ուղիղ միացում
666
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 19:05

Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դառնում է 43 տարեկան։

Նրա ծննդյան օրվա առթիվ մի խումբ քաղաքացիներ հանդես են եկել նախաձեռությամբ՝ կոչ անելով բոլոր քաղաքացիներին հունիսի 1-ին գնալ Հանրապետության հրապարակ՝ նշելու վարչապետի ծննդյան տարեդարձը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց մայիսի 8-ին՝ 59 կողմ և 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում: 1991 թվականին ավարտել է Իջևանի թիվ 1 դպրոցը, նույն թվականին ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանն, աշխատել է Հաղարծին (նախկինում՝ Ջարխեչ) գյուղի դպրոցում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ‌: Մայրը՝ Սվետիկ Հովհաննիսյանը, ծնվել է Ջարխեչ գյուղում‌: Նիկոլ Փաշինյանը 12 տարեկան է եղել, որ կորցրել է մորը: Նրան ու 2 եղբայրներին մեծացրել է հոր երկրորդ կինը՝ Երջանիկ Չիբուխչյանը:

Չնայած գերազանց առաջադիմությանը՝ հինգերորդ կուրսում՝ ավարտական քննությունների մեկնարկից մի քանի օր առաջ, Նիկոլ Փաշինյանին վարչական որոշմամբ հեռացրել են Երևանի Պետական Համալսարանից (1995 թ.):

1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ. առաջին հոդվածը տպագրվել է «Ավանգարդ» թերթի առաջին էջում: Հետագայում թղթակցել է «Հայաստան», «Դպրություն» թերթերին։ 1994-1998 թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցել է որպես լրագրող։ Այստեղ առաջին անգամ փորձել է խմբագրի դերակատարումը. թողարկել է «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրը։ 1998-1999 թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, 1999 թվականի ամռանից՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվել են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվել է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվել:

1999 թվականին Նիկոլ Փաշինյանը հիմնադրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը հանդիսացել է նրա կողմից ղեկավարվող «Օրագիր» պարբերականի շարունակությունը:

Վերջինը նույն թվականին դատարանի որոշմամբ փակվել է քաղաքական հակասությունների պատճառով:

Ժողովուրդը նշում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը. ուղիղ միացում