Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Ռուսաստանից Հայաստան են ժամանել 1,5 հազար զինվոր և սպա

Ռուսաստանից Հայաստան են ժամանել 1,5 հազար զինվոր և սպա
2303
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 18:05

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում ավարտվել է զորակոչով ծառայություն անցնող զինծառայողների պլանային շրջափոխումը:

Երկամսյա նախապատրաստական ժամանակահատվածում Գյումիրիի և Երևանի զինվորական կայազորներում փոխարինվել են ավելի քան 1,5 հազար զինվոր և սպա, որոնք ժամանել են ՌԴ ավելի քան 15 սուբյեկտների զորամասերից և ուսումնական կենտրոններից:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զորամասերի հրամանատարությունը նոր ժամանած զինծառայողներին ընդունել և տարբեր պաշտոնների է նշանակել օդուժի, հրետազորի, անօդաչու թռչող ապարատների, ինժեներա-սակրավորային, նյութատեխնիկական, հակաօդային պաշտպանության, հետախուզության, կապի, դիպուկահարների և այլ ստորաբաժանումներում: Զինվորական հոգեբաններն ու բժիշկները մեկամսյա ադապտացիոն շրջանի ընթացքում ուսումնասիրման տարբեր մեթոդներով կանցկացնեն զինծառայողների թեստավորում և հետազոտում՝ հրամանատարների համար հանձնարարականներ պատրաստելու համար: Անձնակազմի պլանային փոխարինման ընթացքում ռազմակայանի անձնակազմի թվաքանակը չի փոփոխվել: