Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Թրամփը չի պատրաստվում ուշադրություն հատկացնել ԼՂ հակամարտությանը». Մեթյու Բրայզա

«Թրամփը չի պատրաստվում ուշադրություն հատկացնել ԼՂ հակամարտությանը». Մեթյու Բրայզա
417
Շաբաթ, 02 հունիսի, 2018 թ., 14:30

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան կարծում է, որ Հայաստանի նոր կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նոր մոտեցում չի առաջարկի: Այս մասին Բրայզան ասել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում:

«Դեռևս հստակ չէ, որ Հայաստանի նոր կառավարությունն՝ ի դեմ Նիկոլ Փաշինյանի, նոր մոտեցում կառաջարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Սակայն ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ նա առավել խիզախ և վճռական մարդ է: Հարցն այն է, թե արդյոք նրան կհաջողվի՞ կոտրել նախկին քաղաքական համակարգը»,- ասել է Բրայզան:

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հարավային Կովկասի, և մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները հետաքրքիր չեն:

«Բուշն ու Օբաման փորձում էին լուծել այդ խնդիրը, սակայն Թրամփին դա չի հետաքրքրում, և նա չի պատրաստվում ուշադրություն հատկացնել ԼՂ հիմնախնդրին»,- հավելել է Բրայզան: