Բողոքի ակցիա՝ Ստեփանակերտում. քաղաքացիները պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը
4366 Շաբաթ, 02 հունիսի, 2018 թ., 15:23 Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում լարված իրավիճակ է: ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի միջադեպից հետո ստեփանակերտցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: «Ես Արցախում ուժաին կառույցների ամենաթողության ականատես եմ եղել, երբ 2016թ․ համարյա նույն այս օրերին, Ստեփանակերտի հենց կենտրոնում՝ նախագահի նստավայարի ու Խորհրդարանի դիմաց, հարյուրավոր ականատեսների ներկայությամբ դաժան ծեծի ենթարկեցին ու առևանգեցին Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին։ Այդ այլանդակությունների համար ոչ ոք չպատժվեց։ Այդ պատճառով էլ ուժային կառույցների այլանդակությունները շարունակվում են»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը: Ինչպես Տ. Գրիգորյանն է հայտնում, այս պահին ակտիվիստները փակել են քաղաքի կենտրոնական փողոցը: «Մարդիկ բողոքում են տարիների ընթացքում Արցախում տիրող բեսպրեդելի մթնոլորտի դեմ։ Հավաքված մարդկանց մեջ արդեն հնչում է ոստիկանապետի ու ԱԱԾ պետի հրաժարականի պահանջը։ Առաջին «դուխով», «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներ էլ եղան արդեն: Մարդկանց մեջ քաղաքացիական համազգեստով ԱԱԾ-ականներ և այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ կան»,-գրել է նա: Լուսանկարները՝ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: |
Վիճաբանություն՝ ծառահատման ժամանակ (տեսանյութ)
7416:18«Ադրբեջանում հայտնված 80 զինծառայողների ճակատագիրն անհայտ է»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
7315:48«Ամոթ նրանց, ովքեր նման խուզարկումների որոշումներ են կայացնում»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
9615:24«Իսկ այլ երկրում Արցախի վտարանդի կառավարություն կարո՞ղ է գոյություն ունենալ»․ Տիգրան Պետրոսյան
13815:00Տաջիկստանում Crocus-ի գործով 9 մարդ է ձերբակալվել
14914:48«Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան
8014:36«Նիկոլի օրոք հանրության կողմից չկա պայքար»․ Նաիրի Հոխիկյան
8114:00«Հենց նոր ավարտեցին տանս խուզարկությունը»․ Արա Պապյան
12111:36