Կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Արցախի գլխավոր դատախազությունը հրապարակել է Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների անունները

Արցախի գլխավոր դատախազությունը հրապարակել է Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների անունները
3100
Շաբաթ, 02 հունիսի, 2018 թ., 18:35

Արցախի գլխավոր դատախազությունը հրապարակել է Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների անունները։

Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«2018թ. հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից, Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող, Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բողոքի ակցիա էր սկսվել Ստեփանակերտում, որտեղ քաղաքացիները պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: