Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է կուսակցությունը լքելու մասին

ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է կուսակցությունը լքելու մասին
89
Շաբաթ, 02 հունիսի, 2018 թ., 18:36

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»ի իր էջում. «Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների՝ զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»: