Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով». Բակո Սահակյանն ընդունել է բողոքի ակցիայի ներկայացուցիչներին

«Մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով». Բակո Սահակյանն ընդունել է բողոքի ակցիայի ներկայացուցիչներին
2618
Շաբաթ, 02 հունիսի, 2018 թ., 20:05

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։

Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի գլխավոր դատախազությունը հրապարակել էր Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների անունները: