Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ինչու է Թուրքիան միլիոններ ծախսում ավիահարվածներ հասցնելու համար և ստանում զրո արդյունք». Կարեն Հովհաննսյան

«Ինչու է Թուրքիան միլիոններ ծախսում ավիահարվածներ հասցնելու համար և ստանում զրո արդյունք». Կարեն Հովհաննսյան
310
Կիրակի, 03 հունիսի, 2018 թ., 12:00

Թուրքիայի իշխանությունն արհեստական լարվածություն է մտցնում սեփական երկրում արտարհեթր խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ: Միլիոններ է ծախսում ավիահարվածներ հասցնելու համար և ստանում 0 արդյունք PKK-ի զինյալներին չեզոքացնելու հարցում, բայց, ըստ իրենց, բարձր արդյունք՝ լարվածություն ապահովելու համար: Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններն ունեն հակաիշխանական տրամադրվածություն և այստեղ միանշանակ ընտրությունների միջոցով իշխանությունը չի կարող անգամ ունենալ այնքան քվե, որ թույլ կտա անցնել այն տոկոսային շեմը, որը անհրաժեշտ է որպեսզի գոն մեկ պատգամավոր գործուղվի խորհրդարան:
Էրդողանի կառավարությունը սա շատ լավ է գիտակցում և այժմ փորձ է անում հյուսիս-արևելյան շրջանում արտակարգ դրություն ռեժիմը փոխարինել պարետային ժամով, որպեսզի մի շարք բնակավայրերում տեղի ունեցող քվեարկությունը տեղափոխի ավելի մեծ բնակավայրեր ու կարողանա վերահսկի իրավիճակը: Ի դեպ այսպիսի մոդել փորձեց կիրառել նաև նախորդ խորհրդարանական ընտրություններին: