Ստեփանակերտում բողոքի ցույցեր են ու հակացույցեր
2304 Կիրակի, 03 հունիսի, 2018 թ., 13:35 Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, Ստեփանակերտի ավտոկայանի մոտ վեսկսվել են բողոքի ակցիաները՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով: Ակտիվիստ Դավիթ Սիմոնյանը հայտարարել է, որ այսօրվա ևս պահանջում են ուժային կառույցերի (բացի բանակից) ղեկավարների հրաժարականը։ Նա նշել է, որ իրենք ձեռքները վեր բարձրացրած գնալու են իրենց պահանջի հետևից: Ցուցարարները վանկարկում են «դուխով, դուխով» և պարում թավշյա հեղափոխության երգի հնչյունների ներքո: Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի միջադեպից հետո ստեփանակերտցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: Նշենք նաև, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անց է կացվում նաև, այսպես կոչված՝ հակացույց. այստեղ էլ ցուցարարները պահանջում են, որ ուժայինների ղեկավարները մնան իրենց պաշտոններում: |
Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
9320:00Շահումյան գյուղում 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
9817:48Հրթիռային հարված՝ Չեռնիգովի ուղղությամբ. զոհերի թիվն աճում է (լուսանկար, տեսանյութ)
21313:48Պայթյուններ՝ Ղրիմում (տեսանյութ)
24210:30«Դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին դաժան ծեծել են». Վարազդատ Հարությունյան (տեսանյութ)
302Երեկ, 13:36Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի
201Երեկ, 12:36ԱՄՆ-ում զինամթերքի գործարան է այրվել (լուսանկար)
651Երեկ, 12:18Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում
29815.04.2024, 20:06