Կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունն արցախյան իրադարձությունների վերաբերյալ

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունն արցախյան իրադարձությունների վերաբերյալ
576
Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 01:05

Այսօր՝ 2018 թվականի հունիսի 3-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ այցելեցին Ստեփանակերտ՝ ողջունելու արցախահայության արդար ցասումը՝ հանուն իրավունքների վերականգնման և ընդդեմ բռնակալական համակարգի։ «Երկիր Ծիրանի» կուսակցության ողջույնը և ուղերձն առ այն էր, որ անհրաժեշտ է վերականգնել նաև արցախահայության քաղաքական իրավունքները հայկական միասնական պետականության ներքո, վերադարձնել ընտրելու և ընտրվելու իրավունքը արդի հայկական պետականության արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Համահայկական մեծ ընդվզման այս օրերին կարևոր է ողջ հայության ցանկությունների և սպասումների իրականացումը, նրանց ուղղակի մասնակցությունը հայկական միասնական պետականության կայացման գործում՝ հայրենի բնօրրանում, որն այս պահին կազմելով է 42 հազար քկմ, կարիք ունի ոչ միայն պաշտպանության այլ նաև ընդլայնման՝ հայրենի հողերի ազատագրման միջոցով։ Այսօր աշխարհասփյուռ հայությունը պետք է զգոն և պատրաստ լինի հայկական բարձրավանդակում, նոր աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, նոր քաղաքական քարտեզի ձևավորման ժամանակ իր հայրենի հողերին տեր կանգնելու առաքելությանը։

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

03 հունիսի 2018, Ստեփանակերտ