Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Նախկին զանգողներն այլևս չկան, նոր զանգեր էլ չեն ստանում». Անդրանիկ Թևանյան

«Նախկին զանգողներն այլևս չկան, նոր զանգեր էլ չեն ստանում». Անդրանիկ Թևանյան
285
Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 14:40

«Հունիսի 15-ին, ժամը 11:00-ին տեղի է ունենալու Սամվել Բաբայանի՝ վճռաբեկ բողոքի հետ կապված նիստը: Բոլորս պետք է հավաքվենք այստեղ, որպեսզի նրան տեսնենք ազատության մեջ: Դատարանը պետք է հասկանա, որ իր դատավճիռը կլինի, եթե ուժի մեջ թողնի վերաքննիչի որոշումը, բայց դատելով զարգացումներից, կարող ենք ասել, որ վատագույն տարբերակը բացառվում է... Նախկին զանգողներն այլևս չկան, նոր զանգեր էլ չեն ստանում»,- Վճռաբեկ դատարանի դիմաց հայտարարեց ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակիցներից «Համախմբում» կուսակցության անդամ Անդրանիկ Թևանյանը: