«Ինձ չեն բավարարում Ռուսաստանի հետ հարաբերությունները». Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Россия 24»-ին
2361 Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 15:10 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաալիքին, որի ժամանակ պատմել է հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի նոր կառավարության հետ աշխատանքի մասին: Խոսելով նոր կառավարության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքի մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ հարաբերությունները վստահելի են, նման հարաբերություններ էին նաև Սերժ Սարգսյանի օրոք: Խորհրդարանական հանրապետությունում նախագահը, Արմեն Սարգսյանի խոսքով, 2 սկզբունք պետք է հաշվի առնի՝ առաջինն այն է, որ ՀՀ նախագահը պետք է ծառայի իր պետության, իր ժողովրդի շահերի համար, երկրորդը՝ այն ժողովրդին, որն ապրում է Արցախում և սփյուռքում: ՀՀ նախագահը կարծիք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները կարող էին ավելի խորը լինել ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսության տեսանկյունից: «Ինձ չեն բավարարում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորությունը, նույնիսկ տնտեսական առումով: Մենք կարող ենք դառնալ Ռուսաստանի իրական գործընկերը եվրասիական տարածքում: Մենք կարող ենք անել ավելին, օրինակ՝ տեխնոլոգիաների և այլ ոլորտներում»,- ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
7217:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
10616:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
6916:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
6916:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
7916:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
13016:00«Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները»․ Հաջիև
11815:48«Էդ ստերը որ գրենք՝ «հաղթելու ենք», «դագդիգագան նահանջ», ստեղից Բաղանիս կհասնի». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
7715:36