Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ինչո՞ւ չկան ձերբակալություններ». լրագրողները՝ ԱԱԾ տնօրենին

«Ինչո՞ւ չկան ձերբակալություններ». լրագրողները՝ ԱԱԾ տնօրենին
468
Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 15:00

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն Աժ-ում պատասխանել է լրագրողների հարցերին. «Չեմ կարող հստակ ասել, թե ո՞ր գերատեսչություններում, ո՞ր ոլորտներում, իրավաբանական ո՞ր անձանց մոտ են սպասվում նոր բացահայտումներ: Սպասեք մի քիչ»,- ասել է նա: Հարցին՝ ինչո՞ւ չկան ձերբակալություններ, օրինակ, «Երևանի սիթի»-ի օրինախախտումների մասով, պատասխանել է. «Հակված չենք ռեպրեսիվ գործողություններ անենք ու մարդկանց ձերբակալենք, այլ՝ ովքեր պետությունից այս կամ այն ճանապարհով գումարներ են գողացել կամ շրջանցել, վերադարձնենք բյուջե: Իրավական առումով բարդ է ապացուցել՝ ո՞վ է կանգնած այս կամ այն բիզնեսի հետևում: Այն մարդիկ, որոնց անունով գրանցված են ձեռնարկությունները, քրեական պատասխանատվության կանչելն արդարացի չէ... Եթե վերականգնում են բյուջեի գումարները, պատասխանատվությունից ազատվում են»,- ընդգծել է Վանեցյանը: Նա նշել է, որ առաջիկայում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն ԱԱԾ-ում հարցաքննվելու է որպես վկա: Վանեցյանի խոսքով՝ Մաշադյանը հարցաքննվում է, որովհետև ներկա է եղել այն հայտնի բանակցություններին, երբ որոշվել է սուպերմարկետներին տալ հնարավորություն 20% եկամտահարկի փոխարեն վճարել 2% հարկ:

Հարցին՝ Մարտի 1-ին ԱԱԾ-ի դերը բացահայտվելո՞ւ է, պատասխանել է. «Մարտի 1-ով իրականացվում է քննություն, ինչ եզրահանգման կգանք, կհրապարակենք»: Հարցին՝ տրամաբանորեն Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր տեղյակ լինել կոռուպցիոն սխեմաներից, որ ԱԱԾ-ն բացահայտում է, պաշտոնյան նշել է, որ իրենք խոսում են փաստերով, այլ ոչ՝ տրամաբանությամբ: