Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Արցախի ցույցերի կազմակերպիչները դեմ չեն նախագահին և պետնախարարին». Աշոտ Ասատրյան

«Արցախի ցույցերի կազմակերպիչները դեմ չեն նախագահին և պետնախարարին». Աշոտ Ասատրյան
733
Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 22:05

Արցախի ցույցերի կազմակերպիչները դեմ չեն նախագահին և պետնախարարին:

Արդեն քանի օր է ուշադիր հետևում եմ Արցախում տեղի ունեցող շարժին ու եկել եմ այն եզրահանգմանը, որ այն հեղափոխություն անվան հետ ոչ մի կապ չունի։ Ավելի շատ իշխանությունից որոշ պահանջներ ներկայացնող քաղաքացիների ցույց է, որը մոտակա օրերս լուծում կստանա։

Որոշ մարդիկ փորձեցին օգտվել առիթից ու պահանջել նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, սակայն կազմակերպիչներն այդ ամենը կանխեցին։ Դրանից բացի ոչ մի հեղափոխական կոչ գոնե ես չեմ լսել։ Կազմակերպիչները հանդիպեցին նաև պետնախարար (վարչապետ) Արայիկ Հարությունյանի հետ, քննարկել և առաջարկել են իրենց խնդիրները և դրանց լուծումները։

Հիմա քաղաքացիները կոնկրետ պահանջներ ունեն, որոնք իրենց հերթին պետք է բավարարվեն։ Որպես միջնորդ հանդես է եկել Արցախում ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։ Ճանաչելով Հայկին՝ վստահ եմ, որ այս իրավիճակում փորձելու է մաքսիմալ չափով ժողովրդի հարցերի պատասխանը ստանալ։