«Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել չքաղաքականացնել դեպի Հայաստան առևտրային միջանցքների թեման». Աբաշիձե
1521 Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 16:45 Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով՝ Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Թբիլիսիի STV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել չքաղաքականացնել դեպի Հայաստան առևտրային միջանցքների թեման, փոխացում է «Грузия онлайн»-ը: Նշենք, որ ավելի վաղ Աբաշիձեն հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է պայմանավորվել Ռուսաստանի հետ դեպի Հայաստան առևտրային միջանցքների հարցով: «Մենք Պրահայում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ չենք քաղաքականացնի այդ թեման: 2011-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը կապված է այդ թվականին կայացված որոշակի որոշումների հետ, երբ Ռուսաստանը դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Այդ համաձայնագիրը ստորագրվել է ԱՀԿ-ի շրջանակներում: Շահերի մասին դժվար է խոսել»,- ասել է Աբաշիձեն: Զուրաբ Աբաշիձեն դժվարացել է պատասխանել նաև այն հարցին, թե Վրաստանի համար այդ համաձայնագիրը քաղաքական է, թե տնտեսական: «Նախ թող աշխատի, ապա կդատենք, թե ինչ արդյունքներ կլինեն»,- հավելել է Աբաշիձեն: Հավելենք, որ Պրահայում Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ կունենանք այլընտրանք Վերին Լարսին: |
«Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում»․ Դանիելյան
5013:54«Պայքարի ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
5713:30Արթուր Խաչիկյանն ու Էդգար Ղազարյանը Հրապարակում են՝ քննարկելու ստեղծված իրավիճակը (տեսանյութ)
6313:24«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է»․ Փաշինյան (տեսանյութ)
6113:18«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան
8312:36«Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»․ Փաշինյան (տեսանյութ)
9912:06«Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը»․ Բլինքեն
15110:36«Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է»․ Արսեն Խառատյան
8710:06