Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Որքան կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում. Գագիկ Սուրենյան

Որքան կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում. Գագիկ Սուրենյան
1094
Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 20:45

Առաջիկա օրերին Հայաստանը կշարունակի գտնվել ցիկլոնի ազդեցության գոտում, ինչը կպահպանվի մինչև ամսի 10-ը ներառյալ: Բայց այս ցիկլոնի առանձնահատկությունն այն է, որ հիմնականում ակտիվանալու է երեկոյան և գիշերային ժամերին:
Ցերեկային ժամերին հիմնականում կգերակշռի տաք, արևային եղանակ, երեկոյան ժամերին պրոցեսը կզարգանա, աստիճանաբար կամպի, ամպրոպներ կսկսվեն: Շրջանների զգալի մասում կանխատեսվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում չի բացառվում նաև կարկուտ: