Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Մենք Նիկոլ Փաշինյանին դեմ չենք գնալու». Արցախում ցուցարարները քննարկում են անցկացնում. ՈՒՂԻՂ

«Մենք Նիկոլ Փաշինյանին դեմ չենք գնալու». Արցախում ցուցարարները քննարկում են անցկացնում. ՈՒՂԻՂ
1713
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 11:50

«Մենք Նիկոլ Փաշինյանին դեմ չենք գնալու»,- արցախցիները թեժ բանավեճից հետո որոշեցին դադարեցնել բողոքի ակցիաները: Այժմ երթով շարժվում են կենտրոնական հրապարակ: Նրանց մի մասն արդեն Մշակույթի և երիտասարդության պալատում է, որտեղ քիչ հետո հանրային քննարկում կանցկացվի: Պահանջները նույնն են՝ պաշտոնանանկ անել ԱԱԾ պետին ու ոստիկանապետին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչով դիմել էր արցախցիներին՝ դադարեցնել բողոքի գործողությունները և, ըստ էության, նրանք համաձայնել էին։