Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Բակո Սահակյանն ասել է՝ պահանջները չլուծվելու դեպքում, պատրաստ է հրաժարական տալ. տեսնենք՝ որքանո՞վ է իր խոսքի տերը». քննարկում Ստեփանակերտում (տեսանյութ)

«Բակո Սահակյանն ասել է՝ պահանջները չլուծվելու դեպքում, պատրաստ է հրաժարական տալ. տեսնենք՝ որքանո՞վ է իր խոսքի տերը». քննարկում Ստեփանակերտում (տեսանյութ)
2475
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 12:45

Արդեն տեղեկացրել ենք, որ Ստեփանակերտում վերջին իրադարձությունների հետ կապված տեղի է ունենում հանրային քննարկում:

«Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունում ասաց՝ ես շատ ուրախ եմ, որ Արցախի ժողովուրդը ոտքի է կանգնել իր իրավունքները պաշտպանելու համար... Ամեն ինչ պետք է ճիշտ անել. պետք չէ ակնկալել, որ բոլոր հարցերը միանգամից լուծվեն: Վռազելու բան չունենք»,- հայտարարեցին քննարկման մասնակիցները:

Որոշում կայացվեց ստեղծել մի այնպիսի այլընտրանքային կառույց, որը կապահովի ժողովուրդ- հասարակություն-իշխանություն կապը:

«Մեզ ասել են, որ մեր պահանջները բավարարվելու են: Կա արդարացի պահանջ, որոնք այսքան ժամանակ չեն լուծվել, անտեսվել են: Պետք է այդ պահանջները լուծվեն, որ կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնվի: Եթե ժողովրդի պահանջը չբավարավի, սկսվելու են անհնազանդության ավելի մեծ գործողություններ»:

«Մեր նախագահը՝ Բակո Սահակյանն ասել է՝ պահանջները չլուծվելու դեպքում, պատրաստ է հրաժարական տալ և մեզ հետ մասնակցել մեր ցույցերին: Տեսնենք՝ որքանով իր խոսքի տերը կլինի: Ամեն ինչ պետք է արվի, ինչպես որ համաձայնեցվել է իրենց հետ, որ հետո չասեն՝ մենք էսպես էինք ասում, դուք էնպես արեցիք»,- պայմանավորվեցին հանրային խորհրդի մասնակիցները:

Նրանք նշեցին, որ իրենց պահանջները չեն փոխվել, այն է՝ պաշտոնանանկ անել ԱԱԾ պետին ու ոստիկանապետին: