Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Գառ պիտի մատուցե՞ն երեխային, սև խավիա՞ր». «Արի տուն» ծրագիրը կհետաձգվի

«Գառ պիտի մատուցե՞ն երեխային, սև խավիա՞ր». «Արի տուն» ծրագիրը կհետաձգվի
530
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 14:15

«Տարիներ շարունակ տենդերներ շահել են նույն կազմակերպությունները, անունները կհրապարակվեն ՊՎԾ-ի ուսումնասիրություններից հետո: Թափանցիկության առումով ծանրակշիռ փաստարկներ չեն ներկայացվում համապատասխան անձանց կողմից, որոնք իրականացրել են այդ մրցույթները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա անդրադարձել է նաև «Իմ Հայաստան», «Արի տուն», «Ամառային ճամբար» ծրագրերին ու նշել, որ դրանք ժամանակավորապես կհետաձգվեն. «Օրենքով սահմանված է, որ «Արի տան» մասնակիցների համար սահմանված է ենթադրենք մինչև 8000 դրամ, այսինքն՝ տվյալ ՍՊԸ-ն սահմանել է այդքան՝ երկանգամյա սննդի համար: Պարզ է չէ՞, որ 4000 դրամ լանչի համար հարց կառաջանա՝ դրանով ի՞նչ լանչ պիտի լինի՝ գառ պիտի մատուցեն ամեն երեխայի՞ն, սև խավիա՞ր... Իմ նշանակումից սկսած՝ որևէ մրցույթի դեպքում չեն սահմանվի առավելագույն թվեր»: Նրա խոսքով՝ կոռուպցիոն ռիսկերի բացառումն սկզբունքային է լինելու. «Հետաձգված ծրագրերը բովանդակային առումով կբարելավվեն, այդ նպատակով աշխատանքային խմբեր են ստեղծվել»:

Հայրապետյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում «Սփյուռք» ամառային դպրոց և «Արի տուն» ծրագրերը կմիավորվեն և մեկ ընդհանուր ծրագիր կկազմակերպվի: Երկրորդ ծրագիրը լինելու է նորություն: