Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Սերժ Սարգսյանի վարչակազմը մշտապես անտեսել է ակնարկածս հնարավորությունը». Արման Մելիքյան

«Սերժ Սարգսյանի վարչակազմը մշտապես անտեսել է ակնարկածս հնարավորությունը». Արման Մելիքյան
395
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 17:25

Շատ կարևոր է, որպեսզի մեր ներկայիս որոշում կայացնողները հակամարտության կարգավորման սեփական հայեցակարգը կառուցեն ոչ թե հնին վերադառնալու, այլ, մինչ այժմ եղածի ներուժն օգտագործելու միջոցով՝ մեր շահերին համապատասխանող նոր իրավիճակ ձևավորելու սկզբունքի հիման վրա: Նախկինում ևս բազմիցս ասել եմ, որ շատ կարճ ժամանակում հնարավոր է հասնել այդօրինակ փոփոխությունների, եթե իշխանություններն իրոք նման նպատակ դնեն իրենց առջև: Պարոն Սերժ Սարգսյանի վարչակազմը մշտապես անտեսել է ակնարկածս հնարավորությունը: Անտեսել է, հավանաբար, այն պատճառով, որ տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքի գործադրմանը համաձայն է եղել և հայկական կողմից հանդիսացել է դրա երաշխավորը: