Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ-ն լքած պատգամավորների մասին

Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ-ն լքած պատգամավորների մասին
300
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 15:40

«Եթե դուք մի փոքր պատմական էքսկուրս կատարեք, կտեսնեք, որ աշխարհում երբևէ նման դեպք չի եղել, որ իշխանություն ունենա մեկ ուժ, իսկ Ազգային ժողովում մեծամասնություն ունենա մեկ այլ քաղաքական ուժ: Եվ սա վկայում է Հանրապետական կուսակցության միասնականության մասին: Մենք խմբակցության ոչ քաղաքական թևին ասել ենք, որ եթե իրենց խանգարող հանգամանքներ կլինեն, ազատ են, կարող են գնալ: Մենք որևէ մեկից կառչած չենք»,- այսօր խորհրդարանում՝ անդրադառնալով ՀՀԿ-ից մի խումբ պատգամավորների դուրս գալու խնդրին, ասել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով խմբակցությունը լքած պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանի, Շիրակ Թորոսյանի, Արթուր Գևորգյանի ու Արման Սահակյանի հարցին՝ ասել է, որ իրենք այդ հանգամանքը նորմալ են համարում և ոչ հիվանդագին: «Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ից սիրողական մակարդակով էր խմբակցության անդամ: Նա արդեն ասել էր, որ ուզում է դիմում գրի և դուրս գա: Ինչ վերաբերում է Արթուր Գևորգյանին ու Արման Սահակյանին, Վ. Բաղդասարյանի խոսքով, նրանք խմբակցության ոչ քաղաքական թևն էին ներկայացնում և նրանց հեռանալու մեջ իրենք խնդիր չեն տեսնում: