Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ուղիղ միացում Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստից

Ուղիղ միացում Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստից
256
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 12:00

Այս պահին Վերաքննիչ դատարանում ընթանում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը: Սպասվում է, որ դատարանը որոշում կկայացնի փոխել Սեֆիլյանի խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդել է արդարացնել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին և գործով անցնող այլ անձանց։

Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Հրաչյա Հակոբյանը։

Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»:

ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի և Հրաչյա Հակոբյանի երաշխավորությունը Ներսես Պողոսյանի համար
ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի և Հրաչյա Հակոբյանի երաշխավորությունը Ներսես Պողոսյանի համար
Տեսանյութը՝ «Ազատության»