Կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց
339
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 17:45

Վերաքննիչ դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 7-ին, ժամը 14:00-ին
«Մի քիչ մարդ եղեք էլի, մարդկությունը մեջներդ մեռցրել եք»,- դիմելով դատարանին՝ բղավեցին քաղաքացիները:

Հիշեցնենք՝ սույն գործով դատավարությանը փաստաբանները ներկայացնում էին իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունները:

Նշենք, որ այսօրվա նիստի ընթացքում դատարանը հետաձգեց փաստաբանների միջնորդությունները: Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ տեղի ունեցածը պատվեր է: