Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Բողոքի ակցիա՝ Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Բողոքի ակցիա՝ Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
1308
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 19:35

Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։

Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում փոխանցել է Կաթողիկոսի հրավերը։

«Այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։

Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը»,- գրել է Մելիքյանը։

Բողոքի ակցիա՝ Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ