Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում». Նիկոլ Փաշինյան

«Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում». Նիկոլ Փաշինյան
166
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 11:40

ՀՀ վարչապետն Աժ-ում ներկայացնում է Կառավարության ծրագիրը: Իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետներին ու նպատակահարմարությանը: «Հարց կծագի՝ ինչո՞ւ արտահերթ ընտրությունները չանցկացնել հենց հիմա: Անկեղծ ասած՝ հենց հիման մեր քաղաքական թիմին ձեռնտու տարբերակ է, որովհետև մեր կազմակերպած ու առաջնորդած թավշյա հեղափոխությունը գտնվում է գագաթնակետին ու կասկած չկա, որ կհաղթենք բացարձակ մեծամասնությամբ: Բայց եթե սրանով առաջնորդվենք, կնշանակի, որ իշխանությունը փոխվել է, իսկ բովանդակությունը՝ ոչ ու առաջ է գնում իշխանությունը պահելու մոլուցքով: Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում՝ բարելավելով Ընտրական օրենսգիրքը: Իսկ քաղաքացին տեղեկացված ընտրություն կկատարի՝ հիմնվելով Կառավարության ու իշխող թիմի արդյունքների վրա: Հաջորդ հարցը՝ ինչո՞ւ անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ: Պատասխանը սա է՝ ինչպես հեռացել է կեղծիքներով ու կաշառքով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա օրենսդիրը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: