Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ալիևը կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Ալիևը կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին
4613
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 11:30

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարությունն «իրական քայլեր» կձեռնարկի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման համար:

«Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդ իշխանության սխալները, լուրջ աշխատանք կտանի հակամարտության կարգավորման համար և կանցնի իրական բանակցային գործընթացի: Այդպիսով, հարցը կարող է լուծվել, և Կովկասում խաղաղություն կարող է հաստատվել: Մենք դա ցանկանում ենք, մենք պահանջում ենք կարգավորել հակամարտությունը, մենք դրա իրավունքն ունենք: Հուսով եմ, որ տվյալ հարցը շուտափույթ կլուծվի բանակցային ճանապարհով»,- ասել է Ալիևն Իֆթարի տոնակատարության ժամանակ: