Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Պարապ են մնում, հաչում են». Մանվել Գրիգորյանը՝ ԵԿՄ-ից դուրս գալու մասին

«Պարապ են մնում, հաչում են». Մանվել Գրիգորյանը՝ ԵԿՄ-ից դուրս գալու մասին
412
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 11:50

Այսօր ԱԺ-ում լրագրողի հարցին, թե խոսվում է ԵԿՄ-ից Ձեր դուրս գալու մասին, ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանել է. «Ղալաթ են անում խոսացողները»: Դիտարկմանը, թե Սասուն Միքայելյանի անունն է շոշափվում՝ արձագանքել է. «Տո, ով ուզում ըլնի՝ ղալաթ է անում, խոսում է. պարապ են մնում, հաչում են»:

Հարցին՝ այսինքն՝ Դուք շարունակելո՞ւ եք գլխավորել այդ կառույցը, ասել է. «Այո, 100 %...»:

Նշենք, որ վերջին օրերին լուրեր են շրջանառվում Մանվել Գրիգորյանին ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնից հեռացնելու և «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին այդ պաշտոնում նշանակելու մասին: