Կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Սյուզաննա Սիմոնյանի կոչը՝ իրավապաշտպաններին և Մարդու իրավունքի կառույցներին

Սյուզաննա Սիմոնյանի կոչը՝ իրավապաշտպաններին և Մարդու իրավունքի կառույցներին
208
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 15:05

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ և ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ.
Բոլոր իրավապաշտպաններին խնդրում եմ Արցախում իրավիճակի փոփոխության արդյունքում հետամուտ լինել և պահանջել որպեսզի հանրությանը ներկայացվի Բերձորյան դեպքերի ամբողջական տեսանյութը, որը պահպանվում է Արցախի ԱԱԾ-ում, և, որ բոլորի համար պարզ դառնա, որ 100-ամյակն առանց ռեժիմի շարժման անդամների կողմից որևէ սադրանք կամ բռնություն տեղի չի ունեցել և նաև՝ որպեսզի ետ վերադարձվեն մեզնից խլված բոլոր սարքերը։ Ներողություն էլ վատ չէր լինի խնդրեին շարքային մասնակիցները։ Իսկ ամենավայրագ դրսևորում ցուցաբերած Իվան Ավանեսյանի և այդ հրեշավոր գործողությունը կառավարողի պատասխանատվության հարցը պետք է օրակարգ բերվի։ Սեր և համերաշխություն բոլորիս։