Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվե՞ն». լրագրողները՝ վարչապետին

«Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվե՞ն». լրագրողները՝ վարչապետին
526
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 14:10

«Մարտի 1-ի բացահայտման հետ կապված՝ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության կկանչվե՞ն»,- դիմելով ՀՀ վարչապետին՝ Աժ-ում հարցրին լրագրողները. «Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի: Եթե անհրաժեշտ լինի, որ ես հարցաքննվեմ, կհարցաքննվեմ, եթե անհրաժեշտ կլինի՝ Քոչարյանը, ապա՝ նա: Դրա վերաբերյալ դիրքորոշում պետք է ունենան իրավապահները: Հետաքննությունների առաջ քաղաքական ոչ մի խոչընդոտ չի հարուցվի»,- ասաց վարչապետը: