«Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմնվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այլ ոչ թե ռուս և հայ փորձագետների կարծիքների վրա». Լավրով (տեսանյութ)
1721 Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 15:25 Մոսկվայում ավարտվել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ հարցեր՝ Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական համագործակցությունից մինչև էներգետիկ, հեռահաղորդակցման և բանկային ոլորտներ: «Մենք լավ բանակցություններ անցկացրեցինք, կառուցողական, վստահելի, դաշնակցային հարաբերությունների ոգով, որոնք կապում են մեր պետությունները, մեր ռազմավարական համագործակցության ոգով: Մենք հաստատում ենք ռուս-հայկական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը, այդ թվում բարձր մակարդակով»,- ասել է Լավրովը: Պատասխանել Հայաստանում իշխանափոխությունից հետո Մոսկվայի և Երևանի հարաբերությունների հնարավոր փոփոխության մասին լրագրողների հարցին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայի հետ միության մասին հայտարարության, այլ ոչ թե ռուս և հայ փորձագետների կարծիքների վրա: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, իր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու փոխընդունելի որոշումների որոնմանը: Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Երևանը խորը համագործակցություն ունի Մոսկվայի հետ բոլոր ոլորտներում: ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև Լավրովին հրավիրել է Երևան: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4900:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
78Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
100Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
88Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
108Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
107Երեկ, 21:36«Նոր վարչապետ առաջադրե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»․ Տիգրան Աթանեսյան
158Երեկ, 20:18«Դրական ու հուսադրող միտում տեսա»․ Արամ Սարգսյան
163Երեկ, 19:48