Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին. ՀՀԿ-ից ովքեր են կողմ քվեարկել

ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին. ՀՀԿ-ից ովքեր են կողմ քվեարկել
259
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 18:45

Ձայների 62 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ Աժ-ն հավանություն տվեց Կառավարության ծրագրին:

Հիշեցնենք,որ ԱԺ «Ելք», ՀՅԴ և «Ծառուկյան դաշինք խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու նախագծին, իսկ «ՀՀԿ» խմբակցությունը, թեև դեմ էր ծրագրին, միևնույն է, հայտարարել էր, որ կապահովի անհրաժեշտ ձայները:

Կառավարության ծրագրին կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 12 պատգամավոր՝ Տաճատ Վարդապետյանը, Մանվել Գրիգորյանը, Արսեն Միխայլովը, Սեյրան Սարոյանը, Կնյազ Հասանովը, Արայիկ Գրիգորյանը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Նահապետ Գևորգյանը, Արկադի Համբարձումյանը, Հակոբ Հակոբյանը, Աշոտ Արսենյանը: Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել նաև ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելիքս Ցոլակյանը և Շիրակ Թորոսյանը:

ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին