Կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ դառնալու խոսակցությունների վերաբերյալ

Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ դառնալու խոսակցությունների վերաբերյալ
448
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 20:28

«Ինձ խնդրեն էլ, աղաչեն էլ, ես չեմ դառնա ԵԿՄ նախագահ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասած Սասուն Միքայելյանը:- Չեմ ուզում: Ես իմ ճամփան անցել եմ փառքով՝ մեր ժողովրդի համար թեʹ մարտի դաշտում, թեʹ հետագայում: Հաշմանդամների կամ էլ զոհվածների հարազատների համար ինչ կարողացել եմ, արել եմ: Շատ են խոսակցություններ շրջանառվում, թե՝ էս ա Սասուն Միքայելյանը կդառա ԵԿՄ նախագահ: Նման բան Սասունի մտքով ոչ անցել է, ոչ էլ կանցնցի»:

«Ես իմ գործունեությունը չպետք է ԵԿՄ նախագահ դառնամ, նոր անեմ»,- եզրափակեց Սասուն Միքայելյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան հաստատելով, որ առայժմ իրեն պատկերացնում է որպես պատգամավոր:

Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ դառնալու խոսակցությունների վերաբերյալ