Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Արմավիրի ու Սյունիքի նոր մարզպետերը նշանակվեցին

Արմավիրի ու Սյունիքի նոր մարզպետերը նշանակվեցին
149
Ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ., 12:20

Կառավարության որոշումներով, Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի, Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ։ Վերջինը ԲՀԿ ցուցակով մասնակցել է Սիսիանի քաղաքապետի ընտրություններին, իսկ առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը՝ ՀՅԴ համամասնական ցուցակով ցանկանում էր պատգամավոր դառնալ։

Լրագրողների դիտարկմանը, որ այդ մարզերի բնակիչների մեծ մասը դեմ է ներկայացված թեկնածություններին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքել էր. «Մարզի ղեկավարի ընտրության հարցը Սահմանադրությամբ սահմանված՝ վարչապետը ներկայացնում է, կառավարությունը հաստատում: Այս դեպքում ունենք քաղաքական համաձայնություն, ԲՀԿ քվոտայով ներկայացված մարզպետ: Եթե հարցեր ունեք, պետք է ԲՀԿ-ին դիմեք»: