«Հայաստանը դեմ է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի մասնակցությանը». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Коммерсант»-ին
1508 Ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ., 11:15 Մոսկվայում երեկ կայացել են ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Զոհրաբ Մնացականյանի առաջին արտասահմանյան այցն էր: Վերջինը ծավալուն հարցազրույց է տվել «Коммерсант» պարբերականին, որում խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների, ԵԱՏՄ-ում Ադրբեջանի հնարավոր մասնակցության, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և մի շարք այլ հարցերի շուրջ: - Դուք և Սերգեյ Լավրովը նման պրոֆեսիոնալ կենսագրություն ունեք: Երկուսդ աշխատել եք ՄԱԿ-ում: Դուք ավարտել եք ՄԳԻՄՕ-ի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, աշխատել եք ԱԳՆ-ում: Ինչպե՞ս ընթացան բանակցությունները: - Դա ընդունում եմ որպես հաճոյախոսություն: Սերգեյ Վիկտորովիչը բավականին հայտնի է միջազգային հարթակում, նա հարուստ փորձ ունի: Եթե կարողանամ ինչ-որ չափով նմանվել նրան, ուրախ կլինեմ: - Նկատի ունեմ այն, որ նրա հետ ձեզ համար հեշտ է լեզու գտնել: - Մենք լավ ենք հասկանում միմյանց, այո: Մեր գործում կարևոր է ճիշտ մոտենալ իրավիճակին, լուծումներ գտնել, պահպանել դիրքորոշումները, կոնսենսուս գտնել: - Ռուսաստանը պաշտոնապես արձագանքեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը: Սակայն սկանդալից զերծ չմնաց: Նկատի ունեմ «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը բեռ է դարձել Ռուսաստանի համար: Կարելի՞ է ասել, որ սկանդալն արդեն մոռացվել է: - Դուք ճիշտ նշեցիք: Երկխոսության մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը լավ են հասկանում միմյանց: Դա ոչ միայն ԱԳՆ ղեկավարների մակարդակով բանակցությունն է, այլ նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև բանակցությունը: Մենք առաջ ենք մղում մեր հարաբերությունները հենց այդ մակարդակով: Եվ մենք բազմից ասել ենք, դա միայն Հայաստանի ներքաղաքական գործընթացն էր, որը չուներ որևէ աշխարհաքաղաքական նրբերանգ: Այդ կարծիքները համարվում են փորձագիտական: Միխայիլ Լեոնտևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակով ներողություն էր խնդրել: - Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետի պաշտոնը ստանձնելը կրտականապես դեմ էր Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն իշխանության գալուց հետո նա հասկացնել տվեց, որ այդ ուղղությամբ փոփոխություններ չեն լինի, միևնույն ժամանակ հայտարարեց, որ դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ չկան: - Ես գոհ եմ մեր բանակցությունների զարգացմամբ: Սերգեյ Լավրովի հետ մեր ժամանակը սահմանափակ էր, սակայն մենք կարողացանք այդ կարճ ժամկետում բազմաթիվ թեմաների անդրադառնալ: Երբ մենք ասում ենք, որ մենք դաշնակիցներ ենք, ապա մենք քննարկում ենք բոլոր հարցերը, որոնք առկա են: Մենք անդրադարձանք նաև ԵԱՏՄ-ի օրակարգին: Մենք ունենք առանձին հարցեր, սակայն դրանք չի կարելի սկզբունքային անվանել, նորմալ դինամիկա է: Մեր վարչապետը հստակ հայտարարեց, թե ինչ է նշանակում ԵԱՏՄ-ն Հայաստանի համար: - Կա նաև այլ ձևաչափ՝ ՀԱՊԿ-ն: Երևանում, մեղմ ասած, զգուշությամբ են մոտենում Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությանը: Այդ հարցերը քննարկվե՞լ են Լավրովի հետ: Եթե այո, ապա ինչպիսի՞ համատեքստում: - Այդ հարցը կա, այն վերաբերում է տարբեր ձևաչափերով ռազմական համագործակցությանը, որին մենք հետևում ենք: Երբ մեզ ինչ-որ բան է անհանգստացնում, մենք բարձրացնում ենք այդ հարցը: - Վերջին բանակցություններին այդ թեման բարձրացվե՞լ է: - Հայաստանն այսօր «Արևելյան գործընկերության» միակ երկիրն է, որը համարվում է ԵԱՏՄ լիիրավ անդամ և հարթ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ: Երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր նոր կառավարությանը, նա հայտարարեց, որ Երևանը կխորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: - Կա կարծիք, որ Բաքուն կարող է միանալ ԵԱՏՄ-ին: Ինչպե՞ս է դրան վերաբերվում Հայաստանը: - Ադրբեջանն այսօր այն երկիրն է, որը շրջափակում է Հայաստանը, միակողմանի միջոցներ է կիրառում Հայաստանի դեմ: Բաքուն այնպիսի քաղաքականություն է վարում, որն ուղղված չէ փոխհամագործակցությանը, վստահության մթնոլորտի ստեղծմանն ու մարդկային շփումների հաստատմանը: Հայաստանը դեմ է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի մասնակցությանը: - Հնարավո՞ր է արդյոք տեսնել ուժեղ և կայուն Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պայմաններում: - Այդ հակամարտության կարգավորումն առաջնահերթություն է ոչ միայն մեր արտաքին քաղաքականության, այլ նաև պետականության համակարգի և անվտանգության համար: |
«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
5123:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
6922:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
6622:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
8022:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
8321:36«Նոր վարչապետ առաջադրե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»․ Տիգրան Աթանեսյան
14120:18«Դրական ու հուսադրող միտում տեսա»․ Արամ Սարգսյան
14819:48«Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը»․ Հաջիզադե
11719:00